Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
…Եվ, ուրեմն,ինքնըստինքյան ծագում էր այն միտքը,թե արդյո՞ք այս ամենը չի կազմակերպվել (որ կազմակերպվել է, այդ մասին այլեւս ոչ մեկը չէր կասկածում. Սումգայիթը անկարելի էր առանց Մոսկվայի հրահանգի) թուրքերից Խորհրդային Միության սահմանները մաքրելու նպատակով,քանի թուրք ցեղը ամենաանվստահելին էր նկատվում։
Փախստականների «փոխանակումը» (500 հազար Ադրբեջանից եւ 300 հազար Հայաստանից) տեղի ունեցավ մի քանի ամսվա ընթացքում՝ 1988թ. հուլիսից մինչեւ դեկտեմբեր։ Հայաստանի թուրքերը,որոնց արհամարհանքով կոչում էին «երազներ»այսինքն՝ Երեւանի ազերիներ,մի քանի շաբաթվա ընթացքում պատրաստակամությամբ լքեցին իրենց տները եւ կահ-կարասիով,ամբողջ ունեցվածքով շարժվեցին դեպի Ապշերոն։Նրանք գաղթի ճանապարհը բռնեցին ամենեւին ոչ վախից,քանզի մինչեւ 1988թ. մայիս ամիսը Հայաստանում չի արձանագրվել ադրբեջանցիների նկատմամբ ոչ մի բռնություն (եւ դա Սումգայիթից հետո)։ Գուցե,կար գաղտնի հրաման։ Բայց որտեղի՞ց,Բաքվի՞ց։ Կամ,գուցե դա Դեմիրճյանին փոխարինող Սուրեն Հարությունյանի կարգադրությունն էր։ Հարկ է նշել,որ Հայաստանի ադրբեջանցիներին հաջողվում էր վաճառել իրենց տները եւ անասունները,մինչդեռ Ադրբեջանի հայերին այդ բանը չէր հաջողվում։
Փախստականներին բնակեցնելու եւ աշխատանքով ապահովելու կենտրոններ,լեփ-լեցուն օդանավակայաններ,ինչ-որ կերպ հագնված ու վախեցած մարդիկ,այս ամենը մեր սերնդին անծանոթ պատկերներ էին։ Բայց հիմնականում ամեն ինչ ավարտվեց 1988թ. դեկտեմբերի սկզբին,հսկողության տակ առնված մնացին միայն կուսակցական եւ խորհրդային աշխատակիցները,որոնք, հավանաբար, Կոմկուսի իմաստուն քաղաքականության պաշտպաններն էին։ Նրանք փոքր խմբով դիմացան մինչեւ հունվար ամիս,այսինքն՝մինչեւ հայերի ջարդերը Բաքվում,որը վերածվեց «հակախորհրդային խռովության»,բայց որը բավականին դաժանորեն ճնշվեց գներալ Լեբեդի կողմից։
Ադրբեջանցիներից խլվեց այն արյունը,որ նրանք բազմիցս թափել էին,բայց դա բավարարություն չէր կարող բերել,որովհետեւ տների ցանկապատները քանդված էին, եւ սպասվում էին էլ ավելի արյունալի իրադարձություններ։ Նախկին հզորագույն պետության ղեկավարները կա՛մ տհասության պատճառով,կա՛մ չարամտությամբ շշից դուրս էին թողել չար ոգուն,որը մոտ ժամանակներում խժռելու էր հենց իրենց…
Մենք արդեն շատ հեռու էինք 1988թ. գարնան այն տհաս թութակներից,որոնց անկեղծորեն զայրացնում էր իրադարձությունների դինամիկան եւ հետեւողականությունը,որոնք զարմանում էին,թե ինչպես հեղափոխական ղարաբաղցիները (մուրադյանները,սարուխանյանները,ուլուբաբյանները եւ ուրիշներ) անտրտունջ զիջեցին հռչակավոր «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարությունը անհայտ ուսուցիչների՝ գիտական կոչումներով եւ առանց կոչումների,որոնք Լեռնային Ղարաբաղն ընդհանրապես չէին տեսել եւ որոնք կա՛մ տեղացի էին,կա՛մ Սփյուռքից։ Նրանք վրդովվում էին Մասիսի գործվածքների գործարանում տեղի ունեցած թունավորման վրա,որտեղ աշխատում էին բազմաթիվ ադրբեջանցի կանայք,սակայն թունավորվել էին հայ կանայք։ Անշուշտ,մեղավորներին չգտան եւ այլեւս երբեք չեն գտնի,բայց աղմուկը,կասկածները եւ ատելությունը շատ մեծ էր։ Երբ ամբոխները մի քիչ հոգնում էին, եւ կացությունը մի փոքր հանգստանում էր, տեղի էր ունենում մի արտակարգ դեպք եւ ճիշտ ժամանակին,ճիշտ տեղում։ Մեկ խորհրդային բանակի ծեծկված քայքայված պրապորշչիկը կրակում է «ազատությամբ» հարբած պատանի պիկետավորի վրա,որն ուզում է իրեն գցել օդանավակայանի վայրէջքի դաշտը,մեկ Բաքվի իշխանությունները էկոլոգիական նկատառումներով բողոքի ալիք են բարձրացնում Ստեփանակերտում ստվարաթղթի փոքրիկ կոմբինատի շինարարության դեմ,մեկ թատերական հրապարակում կազմակերպվում էր բավականին փնթի ու կեղտոտ ամբոխի հացադուլ՝ շրջապատված բացբերան անբաններով (էկզոտիկա)։ Ամեն ինչ կատարվում էր սրիկայաբար,գավառական ստրկամտությամբ,ֆանատիկորեն,բայց շատ հետեւողականորեն ու արդյունավետությամբ։ Ապադասակարգայնացումը կատարում էին նույն ուժերը,բայց ամենասարսափելին այն էր,որ նրանց հակադրվող ուժ չկար։ Ամբոխը ցնցվում էր ամեն ինչ թույլատրելի լինելուց,ծաղրում էր զինվորներին,որոնք ինչ-որ մեկի բթամիտ կամքով շրջապատել էին հրապարակները,իսկ ինքը՝ամբոխը,ավտոմեքենաներով դես ու դեն էր նետվում քաղաքում։ Մի խոսքով՝ ամբոխը շատ ինքնագոհ էր։
Մեկական անգամ նրանց դիմեցին պետությունը՝Դեմիրճյանի բերանով, եւ եկեղեցին՝ կաթողիկոս Վազգեն Երկրորդի բերանով,եւ երկուսն էլ ոտից գլուխ մրոտվեցին։ Դեմիրճյանը գոնե տղամարդավարի պատասխան տվեց դիվոտած ամբոխին։ Իսկ կաթողիկոսը հեռուստատեսությամբ արտահայտում էր իր ողբը,հավանաբար,գուշակելով գալիք աղետը եւ խաբված հոտի տառապանքները,որը չգիտեր,թե ինչ է անում։ Եվ նախօրոք հասկանալով,որ իր քարոզն ապարդյուն է անցնելու ու անիմաստ է դիմել մարդկանց տրամաբանությանը,լռեց ընդմիշտ,ինչպես խոստացել էր։ Նա այս աշխարհին հրաժեշտ տվեց հիասթափված տեղի ունեցող իրադարձություններից,խոր տառապանք կրելով անաստվածությունից եւ հավատացյալների աներեւակայելի հիմարությունից,նախօրոք իմանալով իրեն անարժան հաջորդողի անունը եւ կռահելով,թե ինչպիսի այլանդակություններ պիտի ունենան Սուրբ Էջմիածնում,երբ կաթողիկոսական գահ բարձրանա Վազգեն Երկրորդի անարժան ժառանգորդը։
Բայց այլանդակությունները,ճիշտ է՝ ոչ թե իշխանությունների կողմից,այլ իշխանության դեմ,արդեն սկսվել էին եւ կրում էին զանգվածային բնույթ1988թ. գարնան կեսերին, Հայաստանում բարձրացավ գործադուլների ալիքը, որը,փաստորեն, սառեցրեց ամբողջ արդյունաբերությունը։ Իրականում արդյունաբերության քայքայումը, բառիս բուն իմաստով, քայքայում չէր,այլ տնտեսության նպատակասլաց ոչնչացում,որը Հայաստանին հետ մղեց մինչեւ 19-րդ դարի կեսերը։ Տնտեսության այդ անկումը սկսեց 1988թ. եւ հաջողությամբ ավարտվեց ՀՀՇ-ի վարչակարգի կողմից։ Դա շատ նման էր մոլեգնորեն իրականացվող ինքնաոչնչացման,որը կատարվում էր չզիջող հարեւանին չարություն պատճառելու սիրույն։ Գյուղի եւ քաղաքի հարյուրհազարավոր աշխատավորներ հանուն պատմական արդարության ոչնչացնում էին սեփական բարեկեցությունը, երկրի բարեկեցությունը։
Իմիջիայլոց, ուսանողական երդումները բուհերի հուզավառ դասախոսների ղեկավարությամբ,հակառակ տրամաբանության եւ ավանդույթների, թավշյա հեղափոխության շարժիչ ուժը չէին իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար։
Նրանք պարզապես ձուլվել էին փոթորկված ամբոխում,որտեղ գլխավոր դերակատարները սպիտակող մազերով տղամարդ աշխատավորներն էին եւ վաղուց թառամած տնային տնտեսուհիները,որոնք հիմնականում ունեին բավականին փնթի ու թափթփված տեսք։ Իսկ երկու տարի անց,ապադասակարգային այս հեղափոխության դերակատարներն՝ արդեն թալանված եւ ցնցոտիավոր,ոչ միայն աշխատանք չունեին, այլեւ ապրուստի որեւէ միջոց։ Նրանք զգացին,որ իրենք այլանդակված են ու օգտագործված,բայց հազիվ թե որեւէ բան հասկացան,քանզի նրանց բթացման ռազմավարությունը փայլուն կերպով հաշվված էր եւ նրանց հնարավոր եղավ օգտագործել եւս մեկ անգամ՝ 1996 թվականին եւ 1998 թվականին։ Բայց այդ մասին մի փոքր ավելի ուշ։
Շարունակելի