Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքու կատարած այցի ընթացքում հերթական հակահայկական և ստեր պարունակող հայտարարությամբ է հանդես եկել:
Պատասխանելով Սիրիայում կռվող որոշ հայերի վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ հայ ահաբեկիչներ առաջ էլ կային ահաբեկչական Քուրդիստանի աշխատավորական կուսակցության շարքերում և տարիներ առաջ թուրք դիվանագետների են սպանել. հաղորդում է թուրքական TRT հեռուստաընկերությունը:
Չավուշօղլուն նաև անդրադարձել է վերջին ժամանակներում հայ պաշտոնյաների, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի կողմից հնչեցված՝ Արցախի վերաբերյալ արտահայտություններին:
«Մենք մշտապես եղբայրական Ադրբեջանի կողքին ենք: Եղբայր Ադրբեջանի դժբախտությունը մեր դժբախտությունն է, երջանկությունը մեր երջանկությունն է, և Ադրբեջանի բռնազավթված հողերն ազատելու համար անելու ենք մեր ձեռքից եկած ամեն բան: Մենք Ռուսաստանի հետ միշտ խոսում ենք Ղարաբաղի թեմայով: Երբ մեր նախագահը հանդիպում է Պուտինի հետ, հիմնականում ասում է, որ իրականում այս խնդիրը չի լուծվի Մինսկի խմբի շրջանակում, և միայն Ռուսաստանը կարող է այն լուծել»,- ասել է նա:
Չավուշօղլուն նաև նշել է, որ խնդրի լուծումը բխում է հիմնականում Հայաստանի շահերից: «Եթե նրանք (հայերը) չեն ցանկանում մեկուսացված մնալ, եթե ցանկանում են՝ տարածաշրջանում հաշտություն լինի, նրանք էլ այդ թեմայով պետք է անհրաժեշտ քայլեր անեն»,- նշել է թուրք նախարարը:
Թուրքիայի արտաքին գերատեսչության նախարարը հայտնել է նաև, որ Թուրքիան, Ռուսաստանի գլխավորությամբ, այս թեմայով շարունակելու է ջանքերը և հավատում է, որ, եթե Ռուսաստանն այս թեմայով բավական մեծ ջանքեր գործադրի, հարցը կլուծվի, ինչպես դրա մասին արդեն Պուտինին ասել է Էրդողանը, սակայն Թուրքիան շարունակելու է իր ջանքերն ավելացնել այդ ուղղությամբ:
Ուշագրավ է, որ Սիրիայի հյուսիսը բռնազավթել ցանկացող Թուրքիայի ներկայացուցիչը անդրադարձել է տևական ժամանակ լրատվամիջոցներում (ցավոք, նաև հայկական) շրջանառվող այն տեղեկություններին, որ Սիրիայի քրդերի կազմում կռվում են հայկական ուժեր, ինչն արդեն հերքվել է հայ մասնագետների կողմից: