|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Իտալիայի խորհրդարանի աջակողմյան կուսակցության պատգամավոր Անջելո Չիոկան Եվրախորհրդարանի (ԵԽ) արտահերթ նիստում ունեցած ելույթի ժամանակ դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի «Խաղաղության ակունք» գործողությունը. հայտնում է ermenihaber.am-ը:
Իտալացի պատգամավորը սկանդալային ելույթի ընթացքում, ի պատասխան Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայում, թուրք պատգամավորների նվիրած շոկոլադի տուփը ցուցադրաբար գետնին է շպրտել՝ միաժամանակ իր գործընկերներին կոչ անելով նույն կերպ վարվել իրենց բաժանված շոկոլադի տուփերի:
«Ես «ոչ» եմ ասում այդպիսի Թուրքիային»,- հայտարարել է պատգամավորը:
Չիոկան նշել է, որ թուրքական զինուժը կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ, և հավելել, որ մարդասպաններից ու ահաբեկիչներին աջակցողներից նվեր չեն ընդունում:
Նշենք, որ շոկոլադե տուփի վրա պատկերված է եղել Թուրքիայի դրոշը: