|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ քննադատել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին: ԱՄՆ առաջնորդն իր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման մեջ նրան սրիկա և կոռուպցիոներ է անվանել:
Թրամփը մանրամասնել է, որ զրույցն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ կատարյալ է անցել, ինչը նաև Ուկրաինայի նախագահն է հաստատել: «Նա արդեն նույնիսկ հայտարարել է, որ ոչ մի ճնշում չի եղել»,- հիշեցրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի հաղորդմամբ՝ ինքը չի հասկանում, թե որտեղ են այն տեղեկատվություն տարածողները, որոնք խեղաթյուրել էին իր և Զելենսկիի զրույցը: Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է հարցաքննել կոռումպացված Շիֆին, որպեսզի պարզվի, թե արդյո՞ք նա է եղել զրույցը խեղաթյուրողը:
«Ես նրա ցուցմունքներն եմ պահանջում. նա խաբեբա է»,- հայտարարել է Թրամփը: