կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-19 10:40
Քաղաքական

Ներկլանային բախում. ինչով կարող է բացատրվել հայ լրագրողներին Վրաստան մուտքի արտոնագիր չտալը. «Ժամանակ»

Ներկլանային բախում. ինչով կարող է բացատրվել հայ լրագրողներին Վրաստան մուտքի արտոնագիր չտալը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրացական մեր աղբյուրները հայտնում են, որ Ախաքալաքում ներկլանային բախման հավանականությունը գնալով մեծանում է, եւ կողմերը հարմար առիթի են սպասում հաշիվներ մաքրելու համար:

Հոկտեմբերի 4-ին իրար էին բախվել ախալքալաքյան երկու կլանների ներկայացուցիչներ. մի կողմից՝ օլիգարխ Իվանիշվիլու թիմակից Հենզել Մկոյանի եղբայրը, իսկ մյուս կողմից՝ Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի որդին: Մկոյանի եղբայրը տեղափոխվել էր հիվանդանոց:

Վրացական մեր աղբյուրը պնդում է, որ հայ լրագրողներին Վրաստան մուտքի արտոնագիր չտալը կարող էր բացատրվել նաեւ այն հանգամանքով, որ լրագրողները մեկնելու էին Ախալքալաք, իսկ վրացական իշխանությունները զգուշանում են իրավիճակը էլ ավելի լարելու փորձերից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։