|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ մեկնող իրանական պատվիրակության որոշ անդամների այդ երկիրը մերժել է ամերիկյան վիզաներ տրամադրել ու մի շարք սահմանափակումներ է մտցրել իրանական պատվիրակության տեղաշարժի հարցում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին:
«Եթե ԱՄՆ-ը հրաժարվում է մուտքի արտոնագրեր տրամադրել Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետության անդամներին, ապա խախտում է ՄԱԿ-ի կանոնները»,- ստեղծված իրավիճակը մեկնաբանել է իրանցի փորձագետը:
Նշվում է՝ Իրանի ներկայացուցիչները Նյու Յորք կատարած այցի ժամանակ չպետք է լքեն նախապես համաձայնեցված գոտիները:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Թեհրանում այն կարծիքին են, որ ԱՄՆ-ն ի վիճակի չէ մեկուսացնել Իրանին, քանի որ «աշխարհի հզոր պետությունների ղեկավարների խնդրած հանդիպումների քանակն ուղղակի աննախադեպ է»: