Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Areda Survey» հետազոտական կենտրոնը հարցում է անցկացրել՝ պարզելու համար Թուրքիայի զինված ուժերի կողմից հոկտեմբերի 9-ին սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության նկատմամբ թուրքերի դիրքորոշումը:
Ըստ հարցումների՝ բնակչության 76 տոկոսը դրական է վերաբերվում թուրքական ագրեսիային, իսկ 77.2 տոկոսն էլ վստահ է, որ ռազմական գործողությունը հաջող ավարտ է ունենալու. հայտնում է Yeni Şafak թերթը:
Հարցմանը մասնակցել է 2160 մարդ, որոնցից 73.3 տոկոսն այդ գործողությունները համարում է ոչ թե «պատերազմ», այլ «ահաբեկչության դեմ պայքար»: 74.5 տոկոսը նշում է, որ գործողությունն ապահովելու է երկրի ներքին անվտանգությունը, 67.9-ի կարծիքով՝ թիրախը Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն է, 20.3 տոկոսի կարծիքով էլ՝ ԱՄՆ-ը:
«Անհրաժեշտության դեպքում կմիանա՞ք գործողությանը» հարցին ի պատասխան՝ թուրքերի 77.8 տոկոսը միանալու պատրաստակամություն է հայտնել: