|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղեկացրել է, որ երեքշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին՝ վերադառնալ Սիրիայի հարցով բանակցություններին:
«Երեկ խոսել եմ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ և կոչ արել Թուրքիային՝ դադարեցնել ռազմական գործողությունն ու վերադառնալ Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության հարցով՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին»,- իր Twitter-ում գրել է Պոմպեոն:
Նշենք, որ պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարարի միջև հեռախոսազրույցն առաջին շփումն է եղել երկու երկրների միջև այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակում է ներառել Թուրքիայի պաշտպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններն ու նրանց նախարարներին՝ Հուլուսի Աքարին, Ֆաթիհ Դյոնմեզին, ինչպես նաև ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր նաև, որ Պոմպեոն նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած պատվիրակության անդամ է, որն օրերս կմեկնի Թուրքիայի մայրաքաղաք՝ Սիրիայում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ բանակցություններ վարելու:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ երկրի ԶՈւ-ն սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում: