|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիեռը:
Պիեռն ասել է, որ Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ ցուցադրել է իր պատրաստակամությունը՝ աշխատել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացմանը փոխադարձ վերադարձի ուղղությամբ (Իրանում) նախագահական իշխանության փոխանցման գործընթացից հետո: Այնուամենայնիվ, նա նշել է, որ Վաշինգտոնի առաջարկը հավերժ չէ:
«Մենք շարունակում ենք շահագրգռված լինել պայմանագրին փոխադարձ համապատասխանության վերադարձով: Ինչպես հստակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, այս առաջարկը մշտապես սեղանին չի մնա»,- ասել է Պիեռը:
Հունիսի 20-ին Վիեննայում ավարտվեց այս տարվա ապրիլից սկսված բանակցությունների վեցերորդ փուլը`JCPOA-ի ամբողջական վերականգնման վերաբերյալ, ինչը ենթադրում է նաև ԱՄՆ-ի վերադարձ այս գործարքին: Հետո Վաշինգտոնն ասաց, որ իրենք կվերադառնան բանակցություններին Իրանի նոր ղեկավարության հետ: