| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվան հայտնել է, որ կազմակերպությունը կքննարկի 2019/2020 թթ. ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի՝ Ստամբուլում անցկացվելու որոշումը: Մի շարք մասնագետներ և երկրպագուներ կոչ էին արել կազմակերպությանը՝ չեղարկել Թուրքիայում այն անցկացնելու որոշումը՝ կապված Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության վերսկսման հետ: Բացի այդ՝ մարդկանց վրդովմունքն էր առաջացրել նաև այն, որ թուրք ֆուտբոլիստները գոլ խփելու ժամանակ զինվորական ողջույնի ժեստ էին անում՝ ի պաշտպանություն իրենց երկրի:
«Մենք կաշխատենք մեր լիազորությունների շրջանակում՝ հարգելով սպորտի անկախությունն ու ինքնավարությունը քաղաքականությունից: Բայց, իհարկե, մենք չենք կարող փոխարինել ՄԱԿ-ին, ԵԽ-ին կամ ԱՄՆ-ին, տարբեր դիվանագետների և քաղաքական գործիչների»,- հաղորդում է Championat.com կայքը՝ մեջբերելով Ուվային:
Նշենք, որ իտալացի և ֆրանսիացի պաշտոնյաներն արդեն դիմել են ՈւԵՖԱ-ին նման կոչով: Իսկ օրեր առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած՝ Ֆրանսիա-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից առաջ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ լե Դրիանը բոյկոտել էր այդ հանդիպումը՝ հայտարարելով, որ չի այցելի խաղադաշտ թուրք ֆուտբոլիստների ժեստի պատճառով: