|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ քաղաքական որոշում է համարում Ստամբուլում անցկացվելիք «Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնության Գրան պրիի և Չեմպիոնների լիգայի՝ «Մանչեսթեր Սիթի» ու «Չելսի» եզրափակիչ ֆուտբոլային հանդիպումը չեղյարկելը :
«Ես հավատում եմ, որ քաղաքական որոշումներ են կայացվել ինչպես ՈՒԵՖԱ-ում, այնպես էլ «Ֆորմուլա-1»-ում»,- ասել է Թուրքիայի նախագահը TRT հեռուստաալիքով հեռարձակված հանդիպման ժամանակ:
Միևնույն ժամանակ, Էրդողանը հաստատել է, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) «խոստացել է 2023 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնել Թուրքիայում»:
Նշենք, որ այս մրցափուլերը չեղարկվել են Թուրքիայում կորոնավիրուսային համաճարակի պատճառով։