կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-14 16:16
Իրավական

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը:  Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
 
Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ լրագրողներին հայտնեց, որ դատական ակտին դեռ ծանոթ չեն: «Դատական ակտին ծանոթ չենք, ուստի չեմ կարող ասել քննիչի միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայությա՞մբ, թե՞ կալանավորման հիմքերի բացակայությամբ»,- նշեց նա:
 
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: Նրան նոր մեղադրանք է առաջադրվել: Գևորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): Արմեն Գևորգյանը մեղադրանքը չի ընդունում: