|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արտակարգ դրության պայմաններում բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար Գյումրու համայնքային բյուջեից գումար է հատկացվում:
Գյումրու քաղաքապետարանն ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կազմակերպել է նրանց տեղափոխումը՝ այդ նպատակով բյուջեից 5 միլիոն 280 հազար դրամ հատկացնելով։ Մայիսի 2-14-ն ընկած ժամանակահատվածի համար ևս նախատեսվում է ֆինանսավորել 3 միլիոն 120 հազար դրամ: Սակայն սա ամբողջը չէ՝ արտակարգ դրության երկարաձգման պայմաններում անհրաժեշտություն կառաջանա ևս 4 միլիոն 80 հազար դրամ փոխանցելու: Որոշումը Գյումրու ավագանին ընդունել է մայիս 12-ի նիստի ժամանակ:
«ՀՀ պարետը և Շիրակի մարզպետը գրություններ են ուղարկել քաղաքապետարան, որպեսզի մեր քաղաքում բուժաշխատողներին տեղաշարժվելու հնարավորություն ապահովենք։ 24 մեքենա 400 բուժաշխատողի է տեղափոխում 12 բուժհաստատություններից։ Այս գործընթացը սկսել ենք ապրիլից»,-տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը՝ հավելելով, որ եթե մայիսի 14-ից հետո տրանսպորտը սկսի աշխատել, այս գումարը կմնա քաղաքային բյուջեում: