Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հենց նոր տեղեկացանք, որ իր ամառանոցում ինքնասպան է եղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը. գրում է hraparak.am-ը և խոսատնում առաջիկայում մանրամասներ ներկայացնել:
Հիշեցնենք, որ նա Մարտի 1-ի կարևորագույն վկաներից էր:
Հայկ Հարությունյանը ծնվել է 1955 թվականին Երևանում։
1974 - 1976 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
1976 - 1981 թթ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՄ բարձրագույն դպրոցը «իրավագիտություն» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունը
1981 - 1991 թթ. - ՆԳՄ օպերատիվ-ռեժիմային բաժնի քննիչ, օպերլիազոր, բաժնի պետ։
1991 - 1992 թթ. - թիվ 1 քննչական բաժանմունքի պետի օպերատիվ գծով տեղակալ. թիվ 18/2 ուղղիչ-աշխատանքային հիմնարկության պետ։
1992 - 1994 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ։
1994 - 1996 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ։
1994 - 2008 թթ. - Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։
1996 - 1999 թթ. - ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ։
1999 թ. ապրիլ-հոկտեմբեր - ՀՀ Ներքին զորքերի հրամանատար-Ներքին գործերի նախարարի տեղակալ։
1999 - 2003 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարար։
2003 - 2008 թթ. - ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետ։
2008 թ. մայիսի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնից[1]:
2008 թ. հունիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ:
2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:
2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:
2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Նշենք, որ Հայկ Հարությունյանը վերջին տարիներին բնակվում էր Բջնիում, Երևան գալիս էր շատ հազվադեպ, հիմնականում, երբ կանչում էին ՀՔԾ՝ հարցաքննության: