Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Շատ ոգևորված եմ, որ իմ սիմֆոնիան հնչելու է Խաչատրյանի անվան փառատոնում. լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը:
Նա այսօր այցելեց կոնսերվատորիա` լսելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի` իր ստեղծագործության` «Օրկա» սիմֆոնիայի փորձը: Թանկյանը լսեց փորձն ու արեց իր առաջարկությունները:
«Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 19-ին` Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում:
Տեղեկացնենք, որ «Orca Symphony No 1»-ն ձայնագրվել է 2012-ի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013թ. հունիսի 25-ին:
Երաժիշտն ասում է, որ գրել է «Օրկան» մարդասիրության մասին խոսելու նպատակով` օրկային՝ խոյադելֆինին համեմատելով մարդկանց հետ: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքի ճանապարհը:
Թանկյանի սիմֆոնիայի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ` այստեղ:
«Օրկա»-ի կատարումից մի հատված` տեսանյութում: