կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-10 12:03
Հասարակություն

Դեղերի զուգահեռ ներմուծման համակարգի կիրառման օրենսդրական խոչընդոտները կվերացվեն. ՏՄՊՊՀ

Դեղերի զուգահեռ ներմուծման համակարգի կիրառման օրենսդրական խոչընդոտները կվերացվեն. ՏՄՊՊՀ

Սպառողները հաճախ դժգոհություններ են հայտնում, որ Հայաստանում դեղերի գները մյուս երկրների համեմատ բարձր են:  Այս մասին Yerkir.am -ին հայտնում են Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձաժողովից:

ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից տնտեսվարողների մոտ իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղերի բարձր գները պայմանավորված են ներմուծման բարձր գներով, քանի որ  հաճախ արտադրողները տարբեր երկրներին նույն արտադրանքը տրամադրում են տարբեր գներով:

Խնդրի լուծում կարող է լինել զուգահեռ ներմուծման համակարգը, որը ներկայումս լիաժեք չի գործում: Արդյունքում՝ մուտքի խոչընդոտներ են ստեղծվում ինչպես ԵԱՏՄ տարածքից (մասնավորապես` Ռուսաստանից), այնպես էլ երրորդ երկրներից էժան ճանապարհով դեղերի ներմուծման համար:

 

Պատճառն այն է, որ ՀՀ-ում զուգահեռ ներմուծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ներմուծվող և գրանցված դեղերի միմյանց 100%-ով համապատասխանելը:

Մինչդեռ միջազգային պրակտիկայում դեղերի զուգահեռ ներմուծումը թույլատրվում է նաև այն դեպքում, երբ գրանցված և ներմուծվող դեղերի միջև առկա տարբերությունները չեն ազդում դրանց անվտանգության և արդյունավետության վրա:

Արդյունքում՝ Հանձնաժողովի կողմից մշակվել և առաջարկվել է իրականացնել մի շարք փոփոխություններ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կբացառվեն զուգահեռ ներմուծվող դեղերի վրա դրված այն սահմանափակումները, որոնք չեն ազդում դրանց անվտանգության և արդյունավետության վրա: