| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երևանի քաղաքապետի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երթևեկության նշանները ծածկող խոչընդոտները կվերացվեն
«Կանաչապատում և շրջակա միարվայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացնում են, որ երթևեկության մասնակից քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի որոշ հատվածներում, խաչմերուկներում ծառերի ճյուղերը փակում են լուսացույցերն ու երթևեկության նշաները՝ խոչընդոտելով անվտանգ երթևեկությանը:
Արձագանքելով քաղաքացիների մտահոգություններին՝ ՀՈԱԿ-ը և«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ «Սեքյուրիթի դրիմ»-ը կտրամադրի տվյալներ, թե Երևան քաղաքի որ հատվածներում կա նման խնդիր և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը սեղմ ժամկետներում կվերացնի այն՝ ապահովելով վարորդների անվտանգ երթևեկությունը:
«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հետևողական կլինի խոչընդոտների վերացման հարցում»: