|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հեթական անգամ հանդիպել է դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։ Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց, որ Ազգային ժողովում «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկման արդյունքները։
«Այս ձևաչափով մենք բազմաթիվ անգամներ քննարկել ենք նախագիծը` ձեր առաջարկները ևս հաշվի առնելու նպատակով։ Մինչ երկրորդ ընթերցումը կարող ենք մեր համագործակցությունն ավելի ակտիվացնել»,-ասել է փոխնախարարը` շեշտելով, որ օրենքի նախագիծը միտված է դեղերի շրջանառության կարգավորմանը` դեղի արտադրումից մինչև սպառող։ Նաև նշվեց, որ նախարարությունը մշտապես փորձում է նպաստել տեղական դեղարտադրողներին, ինչն իր արտացոլումն է գտել նոր օրենքի նախագծում։
Մուրադյանը շեշտել է, որ հոկտեմբերի վերջին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախարարական նիստում ևս անդրադարձ է կատարվել դեղերի շրջանառության, գրանցման, դրանց համափոխարինելիությունը որոշող գործընթացի ներդրման և այլ հարցերին։
Դեղ արտադրող և ներկրող ընկերությունների ղեկավարներն առաջարկել են ավելի հաճախ հանդիպումներ կազմակերպել նախագծի դրույթների քննարկումները շարունակելու նպատակով։
«Նոր օրենքի ընդունումով մեր դեղ արտադրողների և ներկրողների համար օրենսդրական ամուր դաշտ կստեղծվի, իսկ ԵԱՀԿ-ն` գործունեության մեծ հնարավորություն կտա»,-ասել է նախարարը` պատրաստակամություն հայտնելով առաջիկայում ևս հանդիպել դեղ արտադրող և ներկրող ընկերությունների ղեկավարների հետ` ինչպես օրենքի նախագծի առանձին դրույթները, այնպես էլ` նրանց հետաքրքրող հարցերը քննարկելու նպատակով։