Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գույքահարկի մասին քննարկումներին.
«Գույքահարկի մասին. Կարևոր է
Ուրեմն ինչ է թե ԱԺ-ում հայտարարել ենք, որ առաջիկայում կառավարությունը նախաձեռնելու է գույքահարկի գլոբալ ռեֆորմ ու նաև դրանով է վերականգնելու սոցիալական արդարության կոմպոնենտը, տարբեր մարդիկ ու զլմ-ներ արդեն սկսել են չարագուշակ կանխատեսումներ անել՝ շուտով գույքահարկը բոլորի համար կթանկանա, բիզնեսը կտուժի և այլն։
Ուրեմն մի քանի կարևոր բան էս պահին ֆիքսենք
1. Գույքահարկը բարձրացնելու օրենսդրական նախաձեռնություն այս պահին ՉԿԱ։ Այս պահին կա անշարժ գույքի կադաստրային արժեքները շուկայականին մոտեցնելու նախաձեռնություն՝ մեթոդիկա։ Իսկ դա կարևոր է, քանի որ կադաստրային և շուկայական արժեքները միմյանցից շեղվում են անգամներով։ Ասենք, 100 հազար դոլարանոց բնակարանի կադաստրային արժեքը 5-6 հազար դոլար է։ Կամ՝ մի քանի մլն դոլար արժեցող վիլլայի արժեքը 400-500 հազար դոլար է։
2. Անշարժ գույքի արժեքը ճշգրտելուց և վերագնահատելուց հետո միայն կառավարությունը եղած տեղեկատվության հիման վրա վերլուծություններ կանի։ Այո, հարկման բազան աճելու է, բայց դա չի նշանակում, որ բոլորի համար ու համամասնորեն նաև գույքահարկն է ավելանալու։ Ըստ անհրաժեշտության փոփոխության կենթարկվեն գույքահարկի շեմերն ու դրույքաչափերը։ Ռեֆորմի հիմնական նպատակը թանկարժեք և գերթանկարժեք անշարժ գույքի արդարացի հարկումն է լինելու։ Անապահով խավի շահերը բնականաբար հաշվի են առնվելու։
3. Թե բա բիզնեսը տուժելու է։ Հակառակը՝ բիզնեսը օգտվելու է։ Հատկապես սկսնակ բիզնեսը։ Որովհետև կան մարդիկ, որոնք ժամանակին կոպեկներով շինություններ են ձեռք բերել ու այսօր էլ կոպեկներ են վճարում գույքահարկի համար։ Ու սեփական տարածք չունեցող որևէ գործարար ցանկանում է գնել կամ վարձակալել հող/անշարժ գույք, աստղաբաշխական վճարներ են պահանջում։ Փորձելու ենք նաև այս խնդիրը լուծել։
Հ.Գ. - Ուշադրություն դարձրեք. օրենքը դեռ չմշակված՝ ովքեր են առավել ակտիվ ընդդիմանում այս նախաձեռնությանը։ Կարծում եմ՝ շատ բան պարզ կլինի»։