Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-09-09 14:58
Քաղաքական

2020-ից հետո ծանր շրջան է լինելու, կարևոր է, որ թեկնածուն համաձայնեցված լինի. վաղվանից մեկնարկում են ՀՅԴ խորհրդակցությունները

2020-ից հետո ծանր շրջան է լինելու, կարևոր է, որ թեկնածուն համաձայնեցված լինի. վաղվանից մեկնարկում են ՀՅԴ խորհրդակցությունները

Վաղվանից՝ սեպտեմբերի 10-ից, Դաշնակցությունը խորհրդակցություններ է սկսում Արցախի քաղաքական ուժերի հետ՝ 2020 թ. նախագահական ընտրություններին համաձայնեցված թեկնածուով մասնակցելու համար: Yerkir.am-ի հետ հարցազրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն ասաց՝ կսկսեն խորհրդարանում ներկայացված ուժերից և կշարունակեն մյուսների հետ ևս. քաղաքական բոլոր դերակատարներին հրավիրել են խորհրդակցությունների:

«Մեր կուսակցության մեջ էլ ունենք ընկերներ, որոնք կարող են այդ պաշտոնը վարել, ինչ-որ մի տեղ ավելի լավ, քան շատ կուսակցությունների ներկայացուցիչներ, բայց մենք մեր տեսանկյունից բաց ենք, ուզում ենք, որ համաձայնեցված թեկնածու լինի, որովհետև 2020 թվականից հետո անչափ կարևոր է, որ այդ ընտրված թեկնածուն լայն շրջանակներ ներկայացնի, որ հեշտ լինի աշխատել, որովհետև ծանր շրջան է լինելու Արցախյան հիմնահարցի, տնտեսության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հետ կապված: Մի խոսքով՝ ցանկալի կլինի, որ հանրության լայն շրջանակների աջակցությունը ստանա 2020 թ.-ին ընտրվող նախագահը»,- ասաց նա:

ՀՅԴ-ն իր հայտարարության մեջ նշած կետերի շուրջ գրասենյակային հանդիպումներ կանցկացնի քաղաքական ուժերի հետ և արդյունքները ամենօրյա հաճախականությամբ կներկայացնի մամուլով: