Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Կարեն Նազարյանից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց` արդյո՞ք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը քննարկվելու է: «Ի վերջո, այս պահին քվոտան պատկանում է ՀՀ-ին, և վերլուծական շրջանակներից տպավորություն կա, որ կա'մ ՀՀ-ի կողմից ներկայացուցիչ չի ներկայացվելու, կա'մ այդ հնարավոր թեկնածությունը չի հաստատվելու»,- ասաց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողովը, ապա հարցրեց` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը քննարկվելո՞ւ է, թե՞ ոչ:
Նազարյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ քարտուղարությունը տարածել է հայտարարություն Յուրի Խաչատուրովի հետկանչի և ժամանակավոր փոխարինման մասին:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է քաղաքական անվտանգության խորհրդի կողմից` արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջարկությամբ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը որևէ կերպ կարգավորված չէ, և հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք այս պահին ընթանում են: Դեռևս այսքանը, և ես չէի ցանկանա կանխատեսել ամսի 8-ի որոշումը: Նիստը փակ է, սպասենք, տեսնենք՝ ինչ կորոշվի»,- ասաց նա: