|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նախօրեին կայացած քաղաքապետի ընտրությունների նախնական արդունքներով քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը:
Արցախի ԿԸՀ տվյալների համաձայն՝ շուրջ 39 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 21 հազար ընտրող: Դավիթ Սարգսյանը ստացել է 7787 ձայն: Երկրորդ տեղում Գրիգորի Սահակյանն է, որը ստացել է 4765 ձայն: Երրորդ տեղում Արեգ Ավագյանն է (3125), 4-րդ տեղում՝ Արմեն Հակոբյանը (3059), 5-րդ տեղում՝ Արայիկ Ավանեսյանը (2108):
Վերջինս առաջադրվել է «Ինքնություն եւ միասնություն» կուսակցության կողմից, իսկ մնացած 4-ն ինքնաառաջադրվածներ են:
Դավիթ Սարգսյանը անկուսակցական է, «ՔՈՆՍԱԼԹ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն, Արցախի քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահ:
Նշենք, որ Արցախի 228 համայնքում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրվել էր 415 թեկնածու։
Ըստ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ժամը 20.00-ի դրությամբ Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող: