Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դաշնակցությունն ամբողջ Արցախի տարածքում պաշտպանում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ավելի քան 80 թեկնածուի՝ թե՛ կուսակցական, թե՛ անկուսակցական: Yerkir.am-ին «Ապառաժ»-ից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն ասել է՝ Դաշնակցության համար կարևոր է, որ ՏԻՄ համակարգում աշխատողները լինեն բավականաչափ գիտակ մարդիկ, որոնք ի վիճակի կլինեն հարցերին լուծումներ տալ և որոնց հետ համագործակցաբար հնարավոր կլինի աշխատել:
– Պարոն Բալայան, ի՞նչով է առանձնացել օգոստոս ամիսը ՀՅԴ Արցախի կառույցի համար:
– Չնայած այն հանգամանքին, որ ամառային ամիսները որոշակի աշխատանքային պասիվության շրջան են, այնուամենայնիվ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն շարունակել է իր աշխատանքը, ինչ-որ տեղ միգուցե ավելի ակտիվ ձևով՝ փորձելով լուծել տարբեր ոլորտների հետ կապված հարցեր:
Մասնավորապես խոսքը վերաբերում է Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Դաշնակցությունը մշտապես կարևորել է ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմիների ընտրությունները, այլև այդ կառույցի իրավասությունների մեծացման հետ կապված հարցերի լուծումը ինստիտուցիոնալ ձևով: Մենք քաջ գիտակցում ենք, որ մեր բնակչի հետ անմիջական կապ ունենում է տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչը և որպես խմբակցություն ու կուսակցություն փորձում ենք հնարավորինս օրենսդրական տեսանկյունից, գործնականորեն ընդլայնել ՏԻՄ իրավասությունները: Այսպես, 2019թ. հունվարից սկսած ՏԻՄ-ին տրվեց բնակարանների շինարարության, վերանորոգման աշխատանքների հետ կապված հարցերը լուծելու իրավասությունը:
Մենք ակտիվություն ենք ցուցաբերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, պաշտպանում ենք թե կուսակցական թեկնածուների, թե անկուսակցականների: Ի դեպ, մեզ համար կարևոր է, որ ՏԻՄ համակարգում աշխատողները լինեն բավականաչափ գիտակ մարդիկ, որոնք ի վիճակի կլինեն հարցերին լուծումներ տալ և որոնց հետ մենք համագործակցաբար կարող ենք աշխատել: Դաշնակցությունն ամբողջ Արցախի տարածքում պաշտպանում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ավելի քան 80 թեկնածուների:
Նաև ավանդույթ են դարձել ամեն տարի պատանիների համար կազմակերպվող ճամբարները, որտեղ ոչ միայն երեխաները հանգստանում են, այլ նաև ստանում են որոշակի գիտելիքներ՝ կապված քաղաքական գործընթացների, հասարակական զարգացումների հետ: Մի խոսքով՝ վաղվա քաղաքացու պատրաստման գործում մենք որոշակի ներդրում ենք փորձում ունենալ: Այս մոտեցումը վարակիչ է. մյուս կուսակցությունները նույնպես վերջին տարիներին ձգտում են նման ճամբարներ կազմակերպել: Մենք ողջունում ենք, որ այդ լավ օրինակը տարածվում է: Ես կցանկանայի, որ մյուս ասպարեզներում ևս մեր գործունեության լավ օրինակները վարակիչ դառնան մյուս կուսակցությունների՝ հատկապես նոր կազմավորվածների համար:
Մենք նաև նախորդ ամիսներին փորձել ենք մեր կուսակցական հնարավորություններն օգտագործել Արցախի Հանրապետության կապերի ընդլայնման տեսանկյունից: Դրանիցից, կարծում եմ հիշակատության արժանի է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի և ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի այցը Ավստրալիա, որտեղ տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Արցախ-Ավստրալիա կապերի ամրապնդման տեսանկյունից: Գնահատելի է այն փաստը, որ ստեղծվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ: Նման խումբ Արցախում ձևավորելը կնպաստի երկու երկրների փոխհարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն:
Վերջերս՝ օգոստոսի 26-29-ը, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի աջակցությամբ կազմակերպվել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակության այցը Արցախ: Կարևորում եմ այն հանգամանքը, որ փորձում ենք քաղաքական հարաբերությունները դնել գործնական հիմքի վրա: Պատվիրակության մեջ ընդգրկված էին նաև զբոսաշրջության մասնագետներ, համալսարանի դասախոսներ, լրագրողներ: Մենք պետք է փորձենք ամրապնդել հասարակական տարբեր կառույցների միջև կապը, զարգացնել տնտեսական ոլորտը, մասնավորապես՝ զբոսաշրջությունը:
– ՀՅԴ Արցախի կառույցը վերջերս հայտարարություն է տարածել ԱՀ նախագահի միասնական թեկնածուի շուրջ բանակցություններ սկսելու մասին: Ինչո՞վ է պայմանավորված այդ հայտարարությունը:
– Մենք որոշակի աշխատանքներ ենք կատարել՝ կապված 2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ: Մենք ձգտում ենք ունենալ համաձայնեցված, համախորհուրդ ընտրված թեկնածու, որը կներկայացնի հասարակության լայն շերտերին, մյուս կողմից՝ նաև կլուծի մեր պետության ու ժողովրդի համար արդիական խնդիրները: Այդ տեսանկյունից՝ մենք հանդես ենք եկել համապատասխան հայտարարությամբ և սեպտեմբերի 10-ին բանակցություններ կսկսվեն թե հավանական թեկնածուների, թե քաղաքական տարբեր ուժերի հե