|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունվարի 21-ին` ժամը 05.55-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշ է հայտնաբերվել:
Պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության բաժնի աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1983 թ. ծնված Մակար Գ.-ի անձնական զննության ժամանակ նրա դրամապանակում հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Մակար Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: