Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարբեր երկրներում ՀՀ դիվանագետների մասնակցությամբ Մատենադարանում տեղի ունեցավ քննարկում «Ավանդական և իմիջային ադապտացիա. պատմություն և հայկական ինքնություն» թեմայով։ Նիստը վարում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախկին աշխատակից, պատմագիտության դոկտոր, ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը։
Զեկուցաբերներն էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը, ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը։
Ա. Մելքոնյանը ներկայացրեց իր մոտեցումները Հայոց ցեղասպանության խնդիրը ՀՀ արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Նա մատնանշեց, որ Հայաստանը պարտավոր է բացի ճանաչումից, օրակարգ բերել հատուցման խնդիրը, գենոցիդի մասին ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիան հավելել «հայրենազրկում» եզրույթով։ Բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին, եղավ օգտակար քննարկում։
Գրառումը վերցված է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։