կարևոր
1519 դիտում, 15 ժամ առաջ - 2025-05-07 17:53
Աշխարհ

Թուրքիան փոփոխվող աշխարհում. հետախուզության, դիվանագիտության եւ մեծ քաղաքականության անքակտելի կապի մասին

Թուրքիան փոփոխվող աշխարհում. հետախուզության, դիվանագիտության եւ մեծ քաղաքականության անքակտելի կապի մասին
Ապրիլի 13-ին փակելով Անթալիայի դիվանագիտական համաժողովը՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդես է եկել մի շարք հայտարություններով, որոնք արտացոլում են Անկարայի տեսակետները միջազգային կարեւոր հարցերի վերաբերյալ՝ ելնելով այն պատկերացումից, որ «դիվանագիտությունը կառուցվում է ոչ թե առճակատման, այլ ընդհանուր եզրեր գտնելու վրա»: Թուրքական դիվանագիտութայն հայտարարություններն ու գործնական գործերը մշտապես գրավում են հանրության ուշադրությունը։ Դա կապված է նրա ղեկավարի անձի հետ՝ մեծ փորձառությամբ եւ տասնամյակների ընթացքում բարձրագույն մակարդակում հաստատված կապերով։ Երկար տարիներ ղեկավարելով MIT-ի Ազգային հետախուզական ծառայությունը՝ նախքան իր ներկայիս պաշտոնում նշանակվելը, եւ նույնիսկ ավելի վաղ փորձ ձեռք բերելով մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններում, նա անընդհատ առաջ է մղել իր երկրի շահերը դինամիկ փոփոխվող աշխարհում:

Առավել արդիական է երեւում ապրիլի 21-ին Մոսկվայում Դիալոգ (Յուրի Նավոյան-ԳՄ) գրքաշարի շրջանակներում ներկայացված Գեւորգ Մինասյանի եւ Անժելա Սիմոնյանի «Հաքան Ֆիդան.շոշափումներ Թուրքիայի հնարավոր ապագա նախագահի դիմանկարին» աշխատությունը: Հեղինակները փորձում են բացահայտել հեռանկարային թուրք քաղաքական գործչի «անհատականության կոդը», որը ոչ միայն զուտ ակադեմիական, այլեւ զուտ գործնական հետաքրքրություն է ներկայացնում։ Նրանց կարծիքով, որը հաստատվում է բազմաթիվ աղբյուրների կողմից (ներառյալ 1999- ին պատրաստված գրքի հերոսի մագիստրոսական թեզը Բիլքենթի համալսարանում եւ նվիրված աշխարհի առաջատար հետախուզությունների համեմատական վերլուծությանը), Ֆիդանի նշանակումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար ոչ միայն հաստատեց նրա նշանակությունը երկրի քաղաքական համակարգում, այլեւ ցույց տվեց՝ «նրա փորձը հետախուզության եւ միջազգային գործերում կշարունակի ձեւավորել երկրի արտաքին քաղաքականությունը: Հաշվի առնելով MIT-ում աշխատելու նրա երկարամյա փորձը՝ կարելի է ակնկալել, որ Ֆիդանը, որպես արտաքին գործերի նախարար, կշարունակի ակտիվ եւ ճկուն քաղաքականություն վարել հարեւան եւ միջազգային տերությունների հետ հարաբերություններում՝ ամրապնդելով Թուրքիայի ռազմավարական շահերը համաշխարհային ասպարեզում»։

«Ֆիդանը գիտի հետախուզության տեղը, գիտի դիվանագիտության տեղը, եւ անցնելով ԱԳՆ-ում աշխատանքի, փաստորեն Թուրքիայի ԱԳՆ - ն դարձրել է հետախուզության կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը։ Գնում է կլանում: Նա դուրս է գալիս հանրային տարածք, ելույթ է ունենում, ունի դասախոսի հռետորական շնորհ, լսարանի հետ աշխատելու ունակություն։ Նա գնում է հանդիպման, նախապես ուսումնասիրում է զրուցակցի հոգեբանական դիմանկարը: նա պետք է իմանա, թե ինչ է կատարվում: Սա հետախուզության եւ դիվանագիտության սինթեզ է, որը նա ինքն է անվանում «հետախուզական դիվանագիտություն»», – պատմում է գրքի հեղինակներից մեկը՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պահեստազորի գնդապետ Գեւորգ Մինասյանը։

Հայտնի է ակտիվ ռեֆորմիստական գործունեությոն՝ նախ հետախուզական, ապա դիվանագիտական գործունեության կադրային ներուժի ամրապնդման ուղղությամբ՝ ներառյալ նրանց կողմից լրացուցիչ ֆունկցիոնալության ձեռքբերումը, այսպես կոչված, ՛փափուկ» եւ «կոշտ» ուժի հանգույցում: Եվ այստեղ, ավելի շատ, քան որեւէ այլ տեղ, նրա աշխատանքային փորձը Թուրքիայի համագործակցոթյան եւ զարգացման գործակալությունում (TIKA)՝ մի հաստատությունում, որը կազմակերպում եւ համակարգում է Թուրքիայի տեխնիկական եւ մարդասիրական օգնությւնը արտերկրում եւ ուղղակիորեն ինտեգրված է երկրի արտաքին քաղաքականությանը, օգտակար կլինի։ Ֆիդանի ղեկավարությամբ TİKA-ն կենտրոնացավ այն երկրների հետ հարաբերությունների ամրապնդման վրա, որոնց հետ Թուրքիան ազգագրական լեզվական եւ մշակութային-պատմական կապեր ուներ (հատկապես Խորհրդային Կենտրոնական Ասիայի նախկին հանրապետությունների հետ), ինչպես նաեւ սկսեց ակտիվորեն աշխատել բազմաթիվ աֆրիկյան երկրներում, որտեղ Անկարայի եւ Մոսկվայի միջև կան բազմաթիվ հատման կետեր։

Գործակալության նախագծային գործունեության մեջ, որը սերտորեն կապված է պետական կառույցների եւ հատուկ ծառայությունների հետ, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում երիտասարդ սերնդի հետ աշխատանքը, ինչը վկայում է ապագայի համար համակարգված աշխատանքի մասին։ Ավելին, նշում են հեղինակները. «Ըստ որոշ տեղեկությունների՝ Ազգային հետախուզական կազմակերպությունը, ենթադրաբար, իր գործակալներին հավաքագրել է ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ TİKA-ի միջոցով: MIT-ը, ըստ նույն տեղեկությունների, ենթադրաբար անձնակազմ է տեղակայել մի քանի կարեւոր պետական գործաալություններում, որոնք գործ ունեն արտասահմանում ապրող թուրքերի եւ ոչ թուրք մուսուլմանական համայնքների հետ՝ ստուգման եւ հավաքագրման ծրագիր իրականացնելու համար: Գաղտնի հետախուզական գործողությունների համար օգտագործված գործակալությունները նույնականացվում են որպես TİKA եւ արտերկրումապրող թուրքերի եւ հարակից համայնքների նախագահություն (YTB):

Ռուսական հանրությանը եւ փորձագիտական հանրությանը Ֆիդանը հայտնի է Սիրիայում ռուս-թուրքական փոխգործակցության երկարատեւ պրակտիկայով։ Հայտնի է՝ հարյուրամյակներ Օսմանյան կայսրության մաս կազմող արաբական այս երկրում թուրքական իշխանությունները ամենատարբեր ջանքեր են գործադրում, ի վերջո կարողացել են իրենց համար շահեկան կոնֆիգուրացիա ձեւավորել։ Անցյալ տարեվերջին «Ասադի ռեժիմի» անկումը լուրջ փոփոխություններ բերեց տարածաշրջանային դասավորություններում, եւ այսօր Անկարան շարունակում է ակտիվորեն աշխատել տարածաշրջանային նոր իրողությունների ձեւավորման ուղղությամբ, որոնք ավելի ձեռնտու են Բարձր դռան ժառանգներին։ Հայտնի է՝ ոչ միայն Թուրքիան, այլեւ Իսրայելը ձգտում է Սիրիայի տարածքում սեփական ազդեցության գոտի ձեռք բերել՝ ներառյալ երկրի հարավային մասը եւ «Դրուզական լեռները»՝ մուտք գործելով «սիրիական ժողովրդավարական ուժերի» կողմից վերահսկվող Եփրատի աջ ափ։ Իհարկե, նման հեռուն գնացող ծրագրերը չեն կարող տագնապ չառաջացնել թուրքական իշխանությունների մոտ, որոնք փորձում են երկարաժամկետ հեռանկարում կարգավորել երկրի համար ցավոտ «քրդական հարցը», որն ունի Թուրքիայի համար ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարթություն։ Լինելով հորական կողմից քուրդ՝ Ֆիդանը հայտարարում է ապագա Սիրիայի ունիտար բնույթի եւ քրդական «Ժողովրդակն ինքնապաշտպանության ջոկատների» մարտիկների՝ զենքը վայր դնելու անհրաժեշտության մասին՝ ընդգրկվելով Դամասկոսի կառավարությանը ենթակա ուժային կառույցների կազմում՝ ահմադ աշ շարայի գլխավորությամբ։ Միաժամանակ, բազմափորձ դիվանագետն ու հետախույզը կարեւորում է քրդերի դերը սիրիական Սահմանադրության նախապատրաստման գործում՝ շարունակելով բանակցությունները Դամասկոսի (երկրի հյուսիսում եւ կենտրոնում ռազմական ներկայության ամրապնդման մասին), ինչպես նաեւ Արեւմտյան Երուսաղեմի (կոնֆլիկտային իրավիճակների կանխարգելման հնարավոր մեխանիզմների մասին, այդ թվում՝ առկա փորձի օգտագործմամբ) հետ միաժամանակ. «Հատուկ ուշադրություն է դարձվում օդային տարածքի անվտանգությանը։ Նպատակն է կանխել անօդաչու թռչող սարքերի եւ ինքնաթիռների հետ կապված միջադեպերը»։ Հանդիպելով ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների հետ՝ Ֆիդանը կտրականապես դեմ է արտահայտվել Թրամփի շրջապատից Գազայի պաղեստինցիներին վերաբնակեցնելու գաղափարին (նախկինում կտրականապես մերժված արաբական երկրների առաջնորդների կողմից)։ Դատապարտելով Նեթանյահուի ռեժիմի գործողությունները՝ թուրքական իշխանությունները երկար ժամանակ տնտեսական կապեր էին պահպանում նրա հետ (եւ այսօր էլ խողովակաշարը, որով Կասպից ծովի արեւմտյան ափերից նավթը Ջեյհան նավահանգստով հասնում է Իսրայել, հաջողությամբ գործում է)։

Հայտնի է՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակության վերջին բանակցությունները դեսպանատների աշխատանքի վերականգնման առանձին հարցերի շուրջ տեղի են ունեցել Ստամբուլում։ Ֆիդանի խոսքերից հետեւում է՝ նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքում զինված հակամարտության համատեքստում «մենք շարունակում ենք աշխատել հանուն խաղաղության։ Եթե Ռուսաստանն ու Ուկրաինան ցանկան նստել բանակցությունների սեղանի շուրջ Թուրքիայում, մեր դուռը բաց է։ Թուրքիան յուրահատուկ որակներ ունի։ Եվ մենք ցանկանում ենք դրանք օգտագործել խաղաղության հասնելու համար։ Հակամարտության հենց սկզբից մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ նպաստել երկխոսությանը։ Պատրաստ ենք ընդունել բանկցությունների տանող ցանկացած ջանք»։ Ձեռնպահ մնալով հակառուսական պատժամիջոցներին միանալուց՝ Անկարայում շարունակում են Ղրիմը, Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանները համարել «օկուպացված տարածքներ»:

Գ.Մինասյանի եւ Ա. Սիմոնյանի աշխատանքն առանձնահատուկ արժեք է ներկայացնում մանրուքների նկատմամբ ուշադրությամբ՝ ներառյալ, մասնավորապես, Ֆիդանի առասպելական «իրանամետ» համակրանքները, որոնք նպատակասլաց կերպով սանձազերծվում էին որոշակի ուժերի մատուցմամբ: Նմանապես, հայկական ուղղությամբ աշխատանքը լիովին ենթակա է Կովկասում դիրքերի ամրապնդման եւ թուրք-ադրբեջանական դաշինքի ամրապնդման նպատակներին՝ Եվրամիության գլխավոր գծին լիովին համապատասխան։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը 30 տարի փակվելուց հետո «ավելի կմոտեցնի Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան, քան երբեւէ»,-վերջերս ԵՄ եւ Կենտրոնական Ասիայի հինգ երկրների առաջնորդների գագաթնաժողովում ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Ուշադրության է արժանի նաեւ փորձառու դիվանագետի վերջին ձեւակերպումներից մեկն այն մասին, որ Եվրամիությանը Թուրքիայի հիպոթետիկ անդամակցությունը թույլ կտար կանխել ուլտրաաջ տրամադրությունների աճը Հին աշխարհում։ Մոսկվայի նկատմամբ Բրյուսելի աճող թշնամանքի համատեքստւմ վերջին ամիսներին նկատելիորեն ակտիվացած թուրք-եվրոպական շփումները բավականին մեծ ուշադրություն են գրավում իրենց վրա։  ՏԱՍՍ-ի փորձագետները նշում են՝ «հաշվի առնելով Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ժողովրդականությունը եւ Լոնդոնի հետ կապված Անկարայի արդեն ավանդական աշխարհաքաղաքական խաղը, կարելի է ամենացավոտ հետեւանքներ ակնկալել տարածաշրջանում ռուսական շահերի համար»: Կարծում ենք՝ այս պնդումն արդարացի է նաեւ այլ տարածաշրջանների նկատմամբ, եւ ամեն դեպքում առաջատար թուրք քաղաքական գործիչների բազմակողմանի գործունեությունը, որոնք ակնհայտորեն ունեն կարիերայի աճի հետագա հորիզոններ, արժանի է սեւեռուն ուշադրության։ Գ.Մինասյանի գնահատմամբ՝ Ֆիդանը «կարող է լինել Էրդողանի իրավահաջորդների կարճ ցուցակում առաջին-երկրորդ տեղում։ Որովհետեւ եւ ընդդիմությունը, եւ էլիտաների մի մասը կարող են պայմանավորվել նման ֆիգուրի շուրջ՝ համակարգային, չափավոր, փորձով, միջազգային կապերով։ Նա Էրդողանի նման փողոցային քաղաքական գործիչ չէ։ Նա վերլուծաբան է, մենեջեր: Գումարած՝ էթնիկ քուրդ։ Իսկ դա կարող է ապահովել քրդական ընտրազանգվածի ձայները։ Նրանք ասում են, որ նախապապը սուլթանի հետախուզության ղեկավարն էր, ծառայում էր մեծ կայսրությանը: Դա միավորող կերպար է եւ իսլամիստների, եւ ազգայնականների համար»։

 

Անդրեյ Արեշեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի