|
Փոխարժեքներ
05 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.26 |
| EUR | ⚊ | € 446.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9259 |
| GBP | ⚊ | £ 518.67 |
| GEL | ⚊ | ₾ 140.65 |
Եվրամիոթյանը հնարավոր անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, սակայն Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Եթե նրանք երբևէ արդեն պաշտոնապես սկսեն նման բանակցություններ, դրանք կտևեն երկար տարիներ։ Եվ, իհարկե, անհրաժեշտ կլինի դիտարկել Եվրոպական Միության դինամիկան, թե ինչի է այն վերածվում։ Եվ այստեղ, իհարկե, մենք պետք է նաև վերահսկենք և հետևենք Եվրահանձնաժողովի և Բրյուսելի այսօրվա հայտարարություններին, որոնք կապված են այն փաստի հետ, որ Եվրամիությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության։ Սա նույնպես պետք է հաշվի առնել։ Եվ Եվրամիության էությունը փոխվում է մեր աչքերի առաջ», - նշել է նա։
Օվերչուկը հարցադրում է արել, թե արդյո՞ք հայերը պատրաստ են միանալ ռազմաքաղաքական դաշինքին, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:
«Հնարավոր է՝ հայերը նույնպես ստիպված լինեն իրենց տալ այս հարցը: Ամեն դեպքում, իհարկե, բազմիցս նշվել է, որ այս կամ այն ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է։
Եվ այստեղ, ակնհայտ է, որոշակի պահի ինչ-որ որոշումներ պետք է կայացվեն, քանի որ, իրոք, սա շատ է քննարկվել, թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում, Նիկոլ Վովաևիչը խոսել է այդ մասին. բոլորը հասկանում են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն միավորումների անդամ: Հետևաբար, եթե երբևէ նման ընտրություն կատարվի, այն կլինի համապարփակ՝ հաշվի առնելով այն դինամիկան, որը մենք այսօր տեսնում ենք Եվրամիության փոփոխվող բնույթում», - ասել է ՌԴ փոխվարչապետը: