Փոխարժեքներ
06 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Լիբանանի նախագահ Միշել Աունը, Լիբանանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ ելույթ ունենալով հեռուստատեսության եթերում, Օսմանյան պետությունը որակել է որպես ահաբեկչական: «Օսմանցիները, հատկապես՝ Առաջին աշխարհամարտի տարիներին, պետական մակարդակով ահաբեկչություն են իրականացրել լիբանանցիների հանդեպ, որը հանգեցրել է հարյուրհազարավոր զոհերի: Օսմանցիների պարտությամբ և ֆրանսիական մանդատով մեր երկրի պատմության մեջ նոր շրջան սկսվեց»,– Աունի խոսքերն է մեջբերում «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը:
Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Աունի այս հայտարարությանը և նշել, որ Թուրքիան քննադատում է Օսմանյան պետությանն ուղղված այս անհիմն պնդումները, նաև՝ որ նմանատիպ հայտարարությունները չեն բխում երկու երկրների բարեկամական հարաբերություններից: