|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հեռախոսազրույցներ է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի և Պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավար Համաս Իսմայիլ Հանիայի հետ:
Ըստ Anadolu-ի՝ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել իսլամական սրբատեղիում՝ Արեւելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում, իսրայելական ոստիկանության գործողությունների ու պաղեստինցիների դեմ բռնությունների վերաբերյալ:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Երուսաղեմում Իսրայելի գործողությունները ցավ են պատճառում ոչ միայն մուսուլմաններին, այլև ամբողջ մարդկությանը։ Էրդողանը Երուսաղեմում Իսրայելի գործողությունները որակել է «ահաբեկչություն»՝ խստորեն դատապարտելով Պաղեստինի իրավունքների ոտնահարումը: Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի համաշխարհային հանրությունը, ներառյալ՝ իսլամական երկրները, քայլեր ձեռնարկեն Պաղեստինում Իսրայելի՝ ահաբեկչության և բռնազավթման քաղաքականությանը վերջ տալու համար:
«Թուրքիան կշարունակի սատարել Պաղեստինի արդար գործին, կանգնել Պաղեստինի ժողովրդի կողքին և պաշտպանել Երուսաղեմի սրբությունը»,- ասել է Էրդողանը: