Համայնքի ղեկավարը 2005 թվականից տարբեր ժամանակահատվածներում համայնքապետարանում որպես հավաքարար է հրամանագրել իր մտերիմներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել։
Հավաքարարի պարտականություններն էլ նրանց փոխարեն փաստացի կատարել է մի կին՝ ստանալով ընդհանուր 2 միլիոն 892 հազար դրամից ավելի գումար։ Մինչդեռ նշված ժամանակահատվածում համայնքի ֆինանսական միջոցներից դուրս է գրվել 6 միլիոն 115 հազար դրամից ավելի գումար, որից 3 միլիոն 223 հազար դրամը յուրացվել է։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։