| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մի քանի օր առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը փորձել է վերականգնել հարաբերությունները նույն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ, սակայն նա իր գործավարի միջոցով փոխանցել է հետևյալը. «Հավաքարար էիր, մենք քեզ մարդ դարձրինք»: Ըստ որոշ հրապարակումների` Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ խմբակցության այլ պատգամավորների միջոցով խնդրել է Զուրաբյանին` հերքել իր մասին այդ տեղեկությունները:
Yerkir.am-ի հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանը հավաստիացրեց, որ նման խոսակցություններ չեն եղել, և մամուլի հրապարակումները պատվիրված են: «Դա ուղղակի հիմարություն է: Իմ կենսագրականի մեջ նման բան չի եղել: Այդտեղ որևէ ճշմարտություն չի եղել, հետևաբար` կարիք չկա անդրադառնալ դրան: Չի կարող նման բան լինել, ես որևէ գործ չեմ ունեցել նրանց հետ: Ինչ-որ մեկին պետք է եղել այդ մասին գրել և փորձում է դրանով ինչ-որ աժիոտաժ ստեղծել իմ շուրջ: Պատվիրատուն էլ գիտեմ` ով է, Նարեկ Գալստյանն է»,- ասաց պատգամավորը:
Yerkir.am-ը կապ հաստատեց նաև ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի հետ, ով նշեց. «Հիմարություններ չեմ մեկնաբանում»: