կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-01 20:23
Քաղաքական

Արաքսավանի ծրագիրը ուղերձ է աշխարհին. Արթուր Վանեցյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հադրութի հարավային թեւ աշխատանքային այց է կատարել, որին միացել է նաեւ Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այցին հաջորդած խորհրդակցության ժամանակ ներկայացվել է Արաքսի հովտում Արաքսավան կոչվող բնակավայր կառուցելու նախագիծ՝ վերաբնակեցման ընդհանուր ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է կառուցել ժամանակակից գյուղական ավան՝ քաղաքային տիպի, որը ապահովված կլինի կեցության եւ աշխատանքի լիարժեք պայմաններով։

Ըստ նախագծի՝ բնակավայրում կկառուցվի 150 առանձնատուն, յուրաքանչյուր տուն կունենա երեք սենյակ՝ կից 1200 քմ տնամերձ հողամաս։

Արթուր Վանեցյանը ծրագիրը գնահատել է որպես մեր երկրի անվտանգության կարեւոր երաշխիք՝ նշելով, որ «այդ ծրագրի արդյունքում մենք հստակ ուղերձ ենք հղում մեր ողջ ժողովրդին եւ աշխարհին, որ ոչ մի թիզ հող տալու մտադրություն չունենք, եւ ընդհակառակը՝ այդ հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները եւ շենացնեն մեր երկիրը»։