կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-14 23:30
Քաղաքական

ՀՀ-ն միացել է «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիային դեռևս 1996թ.-ին. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ-ն միացել է «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիային դեռևս 1996թ.-ին. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

« Մեր գործընկերներին ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ առաջին գոմարման Ազգային Ժողովի 23.10.1996թ. թիվ Ն-131-I որոշմամբ ՀՀ-ն միացել է «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվնեցիային։ Միջազգային պայմանագրերի մասին 2000թ. հուլիսի 28-ի օրենքը ամբողջովին հիմնված է 1969թ. Վիեննայի Կոնվենցիայի դրույթների վրա։

Այսպիսով, 23.10.1996թ.-ի ՀՀ Ազգային ժողովի` «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիային միանալու մասին որոշման ընդունումից հետո Կոնվենցիան փաստացի կիրառվել է Հայաստանի Հանրապետության կողմից։ 

Ավելին, մի շարք պետություններ, որոնք չեն վավերացրել Վիեննայի կոնվենցիան, այնուամենայնիվ կիրառում են այն՝ որպես միջազգային սովորութային իրավունքի մաս: Օրինակ՝ Ամերիկայի միացյալ նահանգները ստորագրել է Վիեննայի կոնվենցիան 24.04.1970թ.-ին, սակայն ԱՄՆ Սենատը մինչ օրս չի վավերացրել այն: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ այն համարում է Վիեննայի կոնվենցիայի բազմաթիվ դրույթներ միջազգային սովորութային իրավունք պայմանագրերի իրավունքում: 

Երկու պետություններ ազատ են իրենց կամահայտնությամբ որոշել առաջնորդվել Վիեննայի Կոնվենցիայի դրույթներով և այն հանգամանքը, որ այդ պետություններից որևէ մեկը չի ծանուցել Կոնվենցիան վավերացնելու մասին, չի կարող որևէ կերպ խոչընդոտ հանդիսանալ դրա կիրառմանը»: