Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլյան կոնվենցիան հարցի բարձրացումից հետո ուսումնասիրությունների փուլում է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին՝ Ստամբուլյան կոնվենցիան հակասություն ունի՞ Սահմանադրության հետ։
«Այստեղ համագործակցում ենք Փաստաբանների պալատի, ԱԺ պատգամավորների հետ, մոնիթորինգ ենք անում մտահոգությունները: Այս պահին ես չեմ կարող վերջնական եզրահանգում անել: Ուսումնասիրելուց և ամբողջական պատկեր կազմելուց հետո հնարավոր կլինի գնահատական տալ»,- նշեց նա:
Ըստ Թաթոյանի՝ բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է: «Կանանց հանդեպ ընտանիքում բռնության, առհասարակ` բռնության վերաբերյալ վիճակագրությունը մտահոգիչ է Հայաստանում, դրա դեմ պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն: Հարցը շատ համակարգային է»,- ընդգծեց ՄԻՊ-ը: