Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն որևէ մեկը չի դիմել` միանալ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու նպատակով կազմակերպված ստորագրահավաքին:
«Ինձ որևէ մեկը չի դիմել: Որ դիմեին, կմիանայի: Այդտեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև գտնում եմ, որ ստորագրությունը հիմք է, որ 73-ամյա վատառողջ կնոջը ստորագրությունով ազատ արձակեն: Ես չգիտեմ ներկայացված փաստերը կեղծ են, թե` ոչ, բայց կարող եմ միայն ասել, որ հնարավոր է կիրառել այլընտրանքային խափանման միջոց»,- ասաց Մարուքյանը:
Մեր այն դիտարկմանը, թե պատգամավորներն իրենք պետք է ստորագրահավաքին մասնակցելու ցանկություն հայտնեին, նա պատասխանեց. «Ես տեղյակ չէի, որ պետք է ես դիմեմ, բացի այդ` մի ստորագրություն ավելի, մեկը` պակաս, որևէ բան չի փոխի: Ասեմ ավելին` պատգամավորների ստորագրությունները չեն կարող որևէ նշանակություն ունենալ նախաքննական մարմնի համար»:
Հարցին, թե այդ դեպքում ո՞րն է ստորագրահավաքի նպատակը, Մարուքյանը պատասխանեց. «Չգիտեմ: Քրեական դատավարության օրենսգրքով` պատգամավորները կարող են միջնորդել, հեղինակություն ունեցող անձինք խափանման միջոցի փոփոխության հարցով կարող են դիմում ներկայացնել, բայց խափանման միջոցը ընտրված չէ, մարդը ձերբակալված է, դրանք տարբեր բաներ են»:
Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանը կասկածվում է նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ: