կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-31 17:50
Արցախ

ՊԲ-ի տանկային բրիգադի ուսումնական բազայի հիմքի վրա անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

ՊԲ-ի տանկային բրիգադի ուսումնական բազայի հիմքի վրա անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

Բանակային ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին ընդառաջ, ՊԲ-ի առանձին տանկային բրիգադներից մեկի ուսումնական բազայի հիմքի վրա, հուլիսի 31-ին անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ` ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ցուցադրական պարապմունքներին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների և զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:

Անդրադառնալով ցուցադրական պարապմունքների նշանակությանը՝ բանակի հրամանատարը կարևորել է դրանք առաջիկա ուսումնաշրջանում առաջադրված խնդիրների կատարման համատեքստում` խորհուրդ տալով ուսուցանվող կազմին առավելագույնս օգտագործել ընձեռված հնարավորությունը մարտական պատրաստականության համալիր միջոցառումների իրականացման հարցում, միատեսակ և նաև, ըստ անհրաժեշտության, ոչ ստանդարտ մոտեցումներ ձևավորելու առումով:

 Հատուկ ուսումնական տեղամասերում, ըստ ոլորտային խմբերի ցուցադրվել են այնպիսի գործնական պարապմունքներ, ինչպիսիք են զորամասի հերթապահի և անձնակազմի գործողությունները` մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանների բերման ժամանակ, աշխատանքների կազմակերպումը անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերում, գործողություններ նստեցման շրջաններում, թիկունքային ապահովման որոշ առանձնահատկություններ և այլն:

Պարապմունքների կարևորությունը նաև այն է, որ ցուցադրված բոլոր թեմաները ուղղակի առնչվում են հաջորդ կիսամյակի ուսումնամարտական խնդիրներին և, լինելով փոխկապակցված մեկը մյուսին, բոլոր պաշտոնատար անձանց կողմից պահանջում են համակարգված մոտեցումներ:

Վերջում, ի մի բերելով արդյունքները, ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է միավորումների և զորամասերի հրամանատարներին, նման պարապմունքներ կազմակերպել նաև ենթակա ստորաբաժանումների հետ: