|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների ներգրավմամբ ապրիլի 28-ին անցկացվել են ցուցադրական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ջոկերի ներդաշնակման, անձնակազմի մասնագիտական գիտելիքները և զենքի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված պարապմունքների շրջանակում բացազատվել են ուսումնական կետեր, հրաձգային ջոկերը զբաղեցրել են նախորոշված բնագծերը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից իրականացվել են գործնական հրաձգության վարժանքներ: