Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը իր ֆեյսբուքյան էջում:
«Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի սույն թվականի հուլիսի 26-ին ստորագրած հրամանի համաձայն ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալ, ինքը և ծառայության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին։
Սույն թվականի հուլիսի 27-ին անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացնելով նորանշանակ վարչության պետին` ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը համոզմունք հայտնեց, որ Ջիվան Ղահրամանյանի մասնագիտական և կազմակերպչական հմտությունները կնպաստեն անձնագրային և վիզաների վարչության կողմից հասարակությանը մատուցվող ծառայություններն էլ ավելի պարզեցնելու ու այդ կերպ քաղաքացիների կողմից ոստիկանության հանդեպ վստահությունը ամրապնդելուն»,- ասված է հաղորդագրությունում։