|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղեւորներն այսօր՝ հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամով 15․00 (Երեւանի ժամանակով 17.00-ին), Հուրգադա-Երեւան թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան:
«Ուղեւորներին խնդրում ենք ժամանել օդանավակայան թռիչքից 2-3 ժամ շուտ։
ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +201207050580»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հուրգադա–Երեւան չվերթի չեղարկման արդյունքում ՀՀ մոտ 100 քաղաքացի մնացել է Հուրգադայում: Հուրգադա–Երևան թռիչքը չի կայացել, քանի հայաստանյան տուրօպերատորը ավիափոխադրողին չի վճարել չվերթի համար: