Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
A&R tour ընկերության միջոցով Հուրգադա մեկնած ու Երևան վերադառնալ չկարողացող քաղաքացիների վերադարձն ապահովելու նպատակով կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում մեկ հարց է՝ բյուջեից գումարի տրամադրումը՝ «SpotAir» ընկերությանը փոխանցելու համար։
Որոշում է կայացվել կառավարության պահուստային ֆոնդի հաշվից Հայաստանի ԱԳՆ-ին ինն ամսում հատկացնել 47,198.8 հազար դրամ:
ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության կողմից ներկայացրած հիմնավորման մեջ նշված է.
«Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում 119 ՀՀ քաղաքացի։ ՀՀ դեսպանության տեղեկություններով՝ չվերթը չեղարկվել է A&R հայկական տուր օպերատորի կողմից հունակա «Orange to Fly» ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։
Հարկ է նշել, որ արդեն իսկ չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի (ճշգրիտ թիվը ներկայումս հստակեցվում է) ՀՀ քաղաքացիներ:
ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն է ձեռք բերել հունական «SpotAir» ընկերության հետ Հուրգադա-Երևան երկու չվերթ կազմակերպելու կապակցությամբ (ս.թ. հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին)։ Ս.թ. հուլիսի 26-ի թռիչքի իրականացման համար, ԵԱՀ ՀՀ դեսպանությունից վերոնշյալ ավիաընկերությանը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կանխիկ վճարել 47.121 դոլար:
Ս.թ. հուլիսի 29-ի թռիչքի իրականացման համար «SpotAir» ավիաընկերությունը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կատարել բանկային փոխանցում:
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ստեղծված անելանելի իրավիճակը, նպատակահարմար ենք համարում համաձայնվել «SpotAir» ընկերության ներկայացրած պայմաններին»։
Հիշեցնենք, որ Հուրգադա–Երևան չվերթի չեղարկման արդյունքում ՀՀ 119 քաղաքացի մնացել է Հուրգադայում: Հուրգադա–Երևան թռիչքը չի կայացել, քանի հայաստանյան տուրօպերատորը ավիափոխադրողին չի վճարել չվերթի համար: Ավելի ուշ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ այսօր՝ հուլիսի 26-ին Երևանի ժամանակով 17.00-ին Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները կմեկնեն Հայաստան: