Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության ծրագրի համաձայն՝ հուլիսի 16-ից 19-ը Հայաստանում էր ՆԱՏՕ-ի հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտի փորձագետների խումբը` ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Պյոտր Գավլիչեկի գլխավորությամբ:
ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի համար ՊՆ վարչական համալիրում ՆԱՏՕ-ի փորձագետներն անցկացրել են «Հեռավար դասընթացի ստեղծում և զարգացում» խորագրով գործնական դասընթաց, որի շրջանակում ներկայացվել են հեռավար դասընթացների ստեղծման մեթոդաբանությունը և արդի գործիքակազմը:
Դասընթացի արդյունքների ամփոփման ընթացքում քննարկվել են ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում հեռավար տարաբաշխված ուսուցման կարողությունների ներդրման ուղությամբ իրականացվող աշխատանքները և հետագա ծրագրերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի կողմից նմանատիպ դասընթացների շարունակականության ապահովման, ինչպես նաև համապատասխան խորհրդատվության և մասնագիտական գրականության տրամադրման վերաբերյալ: