կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-02 13:11
Իրավական

Լևոն Երանոսյանի գործով տուժող են ճանաչվել Ալեն Սիմոնյանն ու Արեն Մկրտչյանը

Լևոն Երանոսյանի գործով տուժող են ճանաչվել Ալեն Սիմոնյանն ու Արեն Մկրտչյանը

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով տուժողներ են ճանաչվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: Այս մասին այսօր Երանոսյանի գործով կայացած նիստում հայտարարեց նիստը նախագահող դատավորը:

Նշենք, որ դատական նիստին ներկա չեն տուժող կողմն ու տուժողների ներկայացուցիչը: Այնուամենայնիվ, մեղադրող դատախազի առաջարկով` դատական նիստը շարունակվում է առանց նրանց:

Հիշեցնենք`Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: