|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՌԴ և ԱՄՆ նախագահներն Օսակայում անցկացված «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ քննարկել են Չինաստանի շուրջ իրավիճակը, Սիրիան, իրավիճակը Իդլիբում և ռազմավարական կայունությանն առնչվող հարցեր: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Խոսել են միջազգային առևտրի մասին, խոսել են միջազգային գործերի մասին: Անդրադարձ է եղել Սիրիային, Իդլիբում տիրող վիճակին: Այդ համատեքստում խոսել են Թուրքիայի մասին: Խոսել են Չինաստանի մասին և քննարկել զինաթափման հարցերն ու ռազմավարական կայունությունը»,- պատմել է Պեսկովը: