կարևոր
3487 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-04 14:54
Աշխարհ

Էրդողանի հետ հանդիպման մեկնարկին Պուտինը հայտնել է քննարկման հիմնական թեմաները

Էրդողանի հետ հանդիպման մեկնարկին Պուտինը հայտնել է քննարկման հիմնական թեմաները

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Բանակցությունների մեկնարկին Պուտինը հայտնել է, որ մտադիր է Էրդողանի հետ քննարկել իրավիճակն Ուկրաինայում և Սիրիայում, ինչպես նաև «հացահատիկի գործարքը», փոխանցում է «Արմենպրես»-ը։

«Իհարկե, մենք չենք անտեսի ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերը։ Ես գիտեմ, որ Դուք մտադիր եք բարձրացնել «հացահատիկի գործարքի» հարցը, մենք բաց ենք այդ հարցի շուրջ բանակցությունների համար», - ասել է Պուտինը Էրդողանին։

«Անշուշտ, մենք շատ բան ենք արել Սիրիայում իրավիճակի (խմբ․՝ կարգավորման) համար։ Ես գիտեմ, թե որքան զգայուն է այդ հարցը Թուրքիայի Հանրապետության համար», - նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը շեշտել է, որ «ամենահիմնականը, որ արվել է Աստանայի ձևաչափի շրջանակներում, պետք է ամրապնդվի, և այդ հարթակը՝ նույնպես»։