|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ինչպե՞ս է լուծվելու գազի թանկացումից հետո առաջացած` 90 դոլար տարբերության հարցը: Խոսվում է, որ Ռուսաստանը սուբսիդիայի տեսքով պետք է այդ պարտքը մարի: Որքա՞ն է քաղաքացին մուծում, և որքա՞ն ենք մենք «Հայռուսգազարդ»-ին վճարում: Այսօր 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այս հարցերն ուղղեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին:
Նախարարի խոսքով` երկար տևեցին այդ հարցի հետ կապված քննարկումները. սկզբում համաձայնության են եկել ռուսական կողմի հետ, հետո առաջացել է իրավական կարգավորման խնդիր, որին գումարվել է Մաքսային միությանը միանալը, և հիմա խնդիրը լուծվում է նոր իրականության լույսի ներքո: «Այս պահին ընթանում են վերջին քննարկումները, շուտով ռուսական կողմի հետ` մինչև Նոր տարի, կստորագրենք համաձայնագիր, որպեսզի ռուսական կողմը սուբսիդավորի մեր կառավարությանը, որ այդ տարբերությունը վճարվի»,- ասաց նախարարը: