Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ հունիսի 25-ին Հրազդանից Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխվել գորշ արջ: Տեղեկացնում է Երևանի կենդանաբանական այգու «Ֆեյսբուք»-ի էջը: Կենդանին արու է, 6 ամսական, քաշը՝ 8 կիլոգրամ:
«Քաշը տվյալ հասակի քոթոթի համար բավականին քիչ է, ինչը խոսում է կենդանու ոչ լիարժեք խնամքի մասին: Կենդանու ծագման վերաբերյալ ստույգ տվյալներ չկան: Դատելով կենդանու վարքագծից՝ արջը երկար ժամանակ խնամվել է մարդու կողմից. չի վախենում մարդկանցից և կեր է պահանջում: Գորշ արջը տվյալ տեսակին ոչ բնորոշ վարքագիծ է դրսևորում՝ ծծում է թաթը, նյարդային շարժումներ անում: Վարքագծային շեղումների առաջացման պատճառը մարդկանց կողմից ոչ գրագետ խնամքն ու կերակրումն է Ներկայումս կենդանին գտնվում է կարանտինային բաժանմունքում, կատարվում են ամենօրյա հետազոտումներ, նախատեսվում են նաև լաբորատոր հետազոտություններ: Արջի առողջական վիճակի մասին լիարժեք տեղեկատվություն կարող ենք տրամադրել 1 ամսից՝ կարանտինային ժամանակահատվածի ավարտից հետո»,- նշված է հաղորդագրությունում: