Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի դադարեցրել քաղաքական շփումները Թբիլիսիի հետ, և կարծում է, որ երկխոսության առկա ձևաչափերն օգտակար են. հայտնում է vestikavkaza.ru-ն:
Խոսելով վերջին իրադարձություններից հետո Վրաստանի հետ շփումների շարունակության հնարավորության մասին` նա նշել է, որ Կարասին-Աբաշիձե մեխանիզմը գործի է դրվել այդ տարիների ընթացքում մոտ 20 անգամ, և այն շատ օգտակար է:
Լավրովն ասել է, որ Մոսկվան պատրաստ է ուսումնասիրել հրատապ հանդիպում անցկացնելու առաջւարկը, եթե Վրաստանում դա ցանկանան:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի` ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումները սկսվել են 2012-ից: Վերջին անգամ նրանք հանդիպել են հունիսի 12-ին Պրահայում: