Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը և Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում ամուր հիմք են դրել ռազմավարական գործընկերության և համագործակցության համար։ Այս մասին երեքշաբթի ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի «Պրիմակովյան ընթերցումներ» քննարկման հարթակի նիստի մասնակիցներին և կազմակերպիչներին ուղղված ուղերձում, որը ներկայացրել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Սրտանց ողջունում եմ Երևանում «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին, որը հեղինակավոր հարթակ է տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ հարցերի շուրջ փորձագիտական քննարկումների համար: Այս նիստը Հայաստանում տեղի է ունենում այն տարում, երբ մենք նշում ենք մեր եղբայրական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Անցած տասնամյակների ընթացքում, հենվելով ամուր բարեկամական կապերի և փոխադարձ համակրանքի վրա, մեզ հաջողվել է ամուր հիմքեր դնել երկարաժամկետ ռազմավարական գործընկերության և դաշնակցության համար»,- ասել է Լավրովն իր ուղերձում։
Վերջինս նաև ընդգծել է միջազգային հարաբերությունների ոլորտում հրավիրված փորձագետների ծանրակշիռ կազմը և հավելել, որ նրանք պետք է քննարկեն հարցերի լայն շրջանակ՝ ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարային վիճակից մինչև Կովկասում տարածաշրջանային համագործակցության խթանման ուղին։
«Համոզված եմ, որ քննարկումների արդյունքները հնարավորություն կտան մշակել օգտակար և գործնական առաջարկություններ և կնպաստեն մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը», - ասել է Լավրովը։