|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Իրանի կողմի խոցված ամերիկյան անօդաչուն գտնվել է երկրի օդային տարածքում: Այդ մասին Երուսաղեմում եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը. հայտնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ ունի ՌԴ ՊՆ-ի համապատասխան տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Երուսաղեմում կայացել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր բեն Շաբաթի եռակողմ հանդիպումը: Քննարկումների գլխավոր թեման եղել է իրավիճակը Սիրիայում: