| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գերմանիայի ԱԳ նախարարը ողջունել է Դոնալդ Թրամփի` Իրանի վրա հարձակման մասին որոշման չեղարկումը՝ նշելով, որ այժմ դիվանագիտության ժամանակաշրջանն է. հաղորդում է ԻՍՆԱ-ն:
«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ ռազմական գործողություններից հրաժարվելու մասին որոշումը»,- նշել է նա՝ հավելելով. «Թվում է, թե անգամ Դոնալդ Թրամփն է հասկացել, որ ռազմական գործողությունները կհանգեցնեն տարածաշրջանում էսկալացիայի մեծացմանը»:
«Ո'չ Իրանը, ո'չ ԱՄՆ-ն ու ո'չ էլ տարածաշրջանը եւ, ընդրհանրապես, ոչ ոք պատերազմի ցանկություն չունի»,- հստակեցրել է Մաասը՝ նշելով, որ պատերազմի հավանականությունը շատ մեծ էր. «Հենց այդ պատճառով էլ մենք համոզւած ենք, որ այժմ դիվանագիտության ժամանակաշրջանն է»:
Ըստ նրա՝ լարվածության աճը, ով էլ որ դրա համար պատասխանատվություն կրի, կարող է անդառնալի հետեւանքների հանգեցնել: